Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարտի 9-ին Տավուշի մարզի Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Զորական, Դեբեդավան համայնքներում կկայանան ՏԻՄ հերթական ընտրություններ
25.02.2014
Մարտի 9-ին Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքի Աղավնավանք, Խաչարձան, Հովք և թիվ 40 ընտրատարածքի Զորական, Դեբեդավան համայնքներում կկայանան ՏԻՄ հերթական ընտրություններ: Հովքում համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Յուրիկ Ցուգունյանը և ուսուցիչ, ՀՅԴ անդամ Գրիգոր Գևորգյանը: Աղավնավանքում համայնքի ղեկավարի թեկնածուներն են դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Սերգեյ Թաիրյանը և նույն դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ անդամ Վարդան Գրիգորյանը: Խաչարձանում համայնքի ղեկավարի մեկ թեկնածու է գրանցվել` ՀՀԿ անդամ Գագիկ Շահնազարյանը: Զորականում համայնքի ղեկավարի երկու թեկնածու է գրանցվել` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սուրեն Մարտիրոսյանը և անկուսակցական, մենատնտես Գուրգեն Բաղիրյանը, Դեբեդավանում ևս համայնքի ղեկավարի երկու թեկնածու է գրանցվել` գործող գյուղապետ, անկուսակցական Վանյա Դամիրչյանը և ՀՀԿ անդամ, մենատնտես Ֆեդյա Էլչիբեկյանը: