Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օծվեցին նորակառույց Սուրբ Գևորգ եկեղեցու զանգը և խաչերը
24.02.2014
Այս տարվա մայիս ամսին տեղի կունենա Բերդի Սուրբ Գևորգ նորակառույց եկեղեցու օծումը: Բերդի եկեղեցին կառուցվում է ամերիկահայ բարերար Ջոն Սթիվենսի ֆինանսական աջակցությամբ և համայնքի ներդրումների միջոցով:
Փետրվարի 23-ին տեղի ունեցավ նորակառույց եկեղեցու զանգի և խաչերի օծման հանդիսավոր արարողությունը, որը կատարվեց Տեր Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ:
Արարողությունը բազմամարդ էր. ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, պետական այրեր, հյուրեր, Բերդի բնակիչներ: Զանգի և խաչերի օծման հանդիսավոր արարողությանը հաջորդեց գեղարվեստական մասը: Կատարվեցին ազգային երգեր ու պարեր, ընթերցվեցին Նարեկացու ստեղծագործություններից: