Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արմեն Ղուլարյանը աշխատանքային այցով Աչաջուր համայնքում էր
24.02.2014
Փետրվարի 23-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանի, Վահե Վարդապետյանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի հետ աշխատանքային այցով Աչաջուր համայնքում էր, որտեղ ծանոթացավ գյուղի առօրյային, իրականացվող աշխատանքներին ու հիմնախնդիրներին: Մարզպետն առաջինն այցելեց մշակույթի տուն, ծանոթացավ մշակույթի տան գործունեությանը, հանդիպեց ու ջերմ զրույց ունեցավ շախմատի խմբակի երեխաների և մարզիչների հետ: Այնուհետև եղավ համայնքի միջոցներով սկսված հանդիսությունների սրահի շինհրապարակում, որտեղ հողային և հիմնային աշխատանքներն են իրականացվում, իր օժանդակությունը հայտնեց շինարարներին: Աչաջրի համայնքապետարանում աշխատակազմի հետ քննարկվեցին գյուղի զարգացման առաջիկա ռազմավարությունն ու կազմակերպական այլ հարցեր: Արմեն Ղուլարյանն այցելեց նաև գյուղի մանկապարտեզ ու միջնակարգ դպրոց, ծանոթացավ նրանց պայմաններին ու ուսումնադաստիարակչական աշխատանքներին, հանդիպեց աշխատողների հետ, լսեց կրթօջախների ղեկավարների առաջարկները և խնդրանքները, տվեց համապատասխան հանձնարարականներ: