Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Օրորոց>> ծրագիրը Տավուշի մարզում էր
20.02.2014
2002 թվականից մեկնարկած <Օրորոց> բարեգործական ծրագիրը շարունակական բնույթ է կրում: Ծրագրի շրջանակներում նվերների փաթեթներ հանձնվեցին Տավուշի մարզում 2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև ծրագրի երրորդ եռամսյակի ցուցակներում չընդգրկված նորածիններին: Փաթեթները նախատեսված են նպաստառու ընտանիքների երեխաների համար: Այս անգամ մարզ էր բերվել ընդհանուր թվով 39 փաթեթ, որից 17-ը ստացան Իջևանի, 8-ը՝ Նոյեմբերյանի, 14-ը՝ Բերդի տարածաշրջանների մանկիկները: Իջևանի տարածաշրջանից ծրագրում ընդգրկված երեխաներին փաթեթները հանձնվեցին Տավուշի մարզպետարանում: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը ներկայացրեց փաթեթի պարունակությունը: Փոքրիկների ծնողներն ու հարազատները շնորհակալական խոսք հայտնեցին կազմակերպիչներին: