Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է
07.02.2014
Տավուշի մարզում ավարտվեց 2013-2014 թվականների ձմեռային զորակոչը: Մարզային զորակոչային հանձնաժողովի տեղեկացմամբ զորակոչն անցել է սահմանված կարգով, հաստատված ժամանակացույցին համապատասխան: Բոլոր տարածքային զինկոմիսարիատները կատարել են առաջադրանքը: Առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել Նոյեմբերյանի և Դիլիջանի զինկոմիսարիատները: Այժմ սկսված են 1998 թվականին ծնված արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կցագրման աշխատանքները, որը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում: