Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շուկայականից ցածր գնով կտրամադրվի մարզի հողօգտագործողներին
06.02.2014
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով շուկայականից ցածր գնով մարզի հողօգտագործողներին կտրամադրվի դիզելային վառելանյութ /1 լիտրը` 350 դրամ/, 50 կիլոգրամանոց պարկերով ազոտական պարարտանյութ /1 պարկը` 6000 դրամ/, 50 կիլոգրամանոց պարկերով ֆոսֆորական և կալյումական պարարտանյութեր /1 պարկը` 7000 դրամ/: Կտրամադրվի նաև գարնանացան գարու /1կիլոգրամը` 200 դրամ/, առվույտի /1 կիլոգրամը` 1500 դրամ/, եգիպտացորենի /1 կիլոգրամը` 350 դրամ/ սերմացու: Դիզվառելանյութի, պարարտանյութերի և սերմացուների` մարզի հողօգտագործողների ունեցած վճարունակ պահանջարկ-հայտը ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: