Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Բերդի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Արամ Հարությունյանը
03.02.2014
2014 թվականի հունվարի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ <<Բերդի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթը: Մրցույթին մասնակցում էին <<Բերդի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հարությունյանը և բժիշկ-վիրաբույժ Վահագն Աթոյանը: Մրցույթի արդյունքում Արամ Հարությունյանը հավաքել է 98 տոկոս միավոր, իսկ Վահագն Աթոյանը` 92: Հիմք ընդունելով մրցութային հանձնաժողովի 2014 թվականի հունվարի 29-ի <<Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին>> թիվ 4 որոշումը, եզրակացությունը և Արամ Հարությունյանի 2014 թվականի հունվարի 29-ի դիմումը` ՀՀ Տավուշի մարզպետի 2014 թվականի հունվարի 31-ի թիվ 17-Ա որոշմամբ Արամ Հարությունյանը 2014 թվականի փետրվարից 1-ից նշանկվել է <<Բերդի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն 3 տարի ժամկետով: