Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2013-2014 ուսումնական տարվա ֆիզիկայի օլիմպիադան ևս կանցկացվի էլեկտրոնային եղանակով
31.01.2014
Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ 2013-2014 ուստարում դպրոցականների առարկայական օլիմպիադաներից ֆիզիկայի օլիմպիադան ևս, ինչպես մաթեմատիկա առարկայինը, կանցկացվի էլեկտրոնային եղանակով: Ֆիզիկա առարկայի օլիմպիադայի առաջին փուլը կանցկացվի դպրոցում` 2014 թ. փետրվարի 15-ին ժամը 10:00-ին: Դպրոցի տնօրենները ըստ կարգի առաջին փուլի մասնակիցների ցուցակը էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն մարզային վարչություն: Մարզային վարչությունը մինչև 2014թ. փետրվարի 10-ը ներառյալ մարզի մասնակիցների ցուցակը էլեկտրոնային տարբերակով (1 ֆայլով, ըստ դասարանների հերթականության` 9-12-րդ) կներկայացնի հանրապետական կազմկոմիտեին` info@olymp.am հասցեով: Առաջին փուլի մասնակիցների վերջնական ցուցակը` ըստ մարզերի, դասարանների, կրթօջախների, մասնակիցների անձնական համարների կտեղադրվի info@olymp.am կայքում փետրվարի 13-ին: