Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում
16.01.2014
Այսօր` հունվարի 16-ին, մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Տավուշի մարզպետարանում: Տարբեր բնույթի հարցերով մարզպետին էին դիմել ութ քաղաքացի մարզի Իջևան, Հովք, Դիլիջան, Խաչարձան, Սարիգյուղ համայնքներից: Նրանցից չորսը մարզպետին էին դիմել աշխատանքի տեղավորման խնդրանքով: Երկու հոգի դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով: Մեկ քաղաքացու դիմում հասարակական կառուցապատման տարածքի հետ կապված հարցով էր: Մեկ քաղաքացի էլ դիմել էր բնակարանի ձեռքբերման խնդրանքով: Բոլոր դիմումների վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Բոլոր դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: