Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տրանսպորտի և կապի նախարարը տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին

16.01.2014

   Երեկ աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց Վազաշեն-Պառավաքար ճանապարհի վտանգավոր տեղամասը շրջանցող` նոր կառուցվող ճանապարհահատված, ծանոթացավ այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Նշենք, որ 3,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են <<Ճաննախագիծ ինստիտուտ>> ՍՊԸ-ի կողմից: Շինարարական աշխատանքներն իրականացնում է <<Իջևանի ՃՇ>> ՓԲԸ-ն: Ներկայումս վերականգնված է 1600 գծամետր հատվածի հողային պաստառը: Դրան զուգահեռ իրականացվում են արհեստական ու ինժեներական կառուցվածքների տեղադրման, ժայռային հատվածներում պայթեցման նախապատրաստական աշխատանքներ: Շինարարական աշխատանքներում ներգրավված են անհրաժեշտ քանակությամբ ճանապարհաշինական մեքենա-մեխանիզմներ և սարքավորումներ: Նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկով երթևեկության համար ապահով ու անվտանգ ճանապարհահատված: Նախարարը տեղում զրուցեց ինժեներատեխնիկական անձնակազմի հետ, մոտիկից ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Նախարարին զեկուցեցին, որ աշխատանքներն ընթանում են սահմանված կարգով և կավարտվեն նախատեսված ժամանակում:
  Ներկայումս Իջևան-Բերդ տրանսպորտային կապը իրականացվում է և նախկին գործող ճանապարհով, և 51,5 կմ երկարությամբ Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհով, որը Իջևան-Բերդ տրանսպորտային կապի համար համարվում է այլընտրանքային անվտանգ երթևեկելի ճանապարհ: Այս ճանապարհի 34,5 կիլոմետրը կոպճային է: Այժմ այստեղ կոպճային ծածկի բարելավման նպատակով իրականացվում են 3 ոլորանների պայթեցման ու լայնացման, ծածկի հարթեցման, առանձին հատվածներում թափվածքների մաքրման աշխատանքներ: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56