Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի հանրակրթական դպրոցներում վերսկսվել են դասերը
13.01.2014
Հունվարի 13-ից մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել են 2013-2014 թ.թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքները: Բացառություն են կազմել միայն 1-ին և 2-րդ դասարնների աշակերտները, որոնց համար ձմեռային արձակուրդները կշարունակվեն մինչև հունվարի 27-ը:
Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկացմամբ դասընթացները շարունակվում են բնականոն, ըստ նախատեսված ծրագրի: Դպրոցներում տարածված հիվանդություններ չկան: Բոլոր դպրոցներն ունեն ջեռուցման բավարար պայմաններ: