Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալություն` արագ արձագանքի և օգնության համար
27.12.2013
Դեկտեմբերի 15-ին ժամը 14:00-16:00-ը Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական համայնքում տևած ուժեղ քամին լուրջ ավերածություններ էր պատճառել գյուղի 42 տների: Քամու հետևանքով վնասվել էին տների տանիքները, որոնց վերանորոգման համար անհրաժեշտ էր մոտ 600 քմ կամ 400 ազբոշիֆեր: Տուժած տնատերերին օգնելու նպատակով Տավուշի մարզպետը դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի աջակցությանը: Գրասենյակը շատ արագ արձագանքել է մարզպետի դիմումին՝ հարցը քննարկելուց հետո գյուղին հատկացնելով 1 միլիոն 200 հազար դրամ, որպեսզի ձեռք բերվի անհրաժեշտ ազբոշիֆերը: Տարեմուտի նախաշեմին նման աջակցությունը գյուղացիները ամանորյա մեծ նվեր են համարում իրենց համար:
Տավուշի մարզպետը իր և գյուղի անունից շնորհակալություն է հայտնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին արագ արձագանքի և օգնության համար: