Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամանորյա տոնական միջոցառում <<Հույսի կամուրջի>> Իջևանի կենտրոնում
27.12.2013
Դեկտեմբերի 26-ին ամանորյա գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի կենտրոնում: Միջոցառման թեման էր <<Տղայի երազը>>, որտեղ հյուր էին հեքիաթների ու մուլտֆիլմերի սիրված հերոսները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
<<Հույսի կամուրջի>> փոքրիկների տոնական տրամադրությունը կիսելու էին եկել Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը։ Միջոցառման խորհուրդը ներառական մթնոլորտի ստեղծումն ու բարության և մարդասիրության գաղափարի դրվատումն էր։
Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը շնորհավորեց երեխաներին ու նրանց ծնողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և իր պատրաստակամությունը հայտնեց մշտապես լինելու փոքրիկների կողքին: