Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Իջևանում
23.12.2013
Դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց Իջևանի տարածաշրջանի բնակիչների համար: Նախապես հերթագրված 22 դիմումատուներից ընդունելությանը ներկայացել էին 18-ը` Իջևան, Գանձաքար, Այգեհովիտ, Հովք, Ազատամուտ, Աչաջուր և Սևքար համայնքներից: Նրանցից 8-ը դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 2-ը` բնակարանի, 1 քաղաքացու դիմում կապված էր ճանապարհի խնդրի հետ, 1 քաղաքացի դիմել էր նպաստի վերականգնման, 2-ը` ֆինանսական աջակցության խնդրանքով, 3 դիմումատու մարզպետին էին դիմել բուժման հետ կապված հարցում օգնելու համար, 1 քաղաքացու դիմում իրավական հարցով էր: Բոլոր դիմումների վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: