Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ բրիֆինգ
18.12.2013
Այսօր` դեկտեմբերի 18-ին, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ դեսպանի օգնականների մասնակցությամբ բրիֆինգ, որն անցկացրեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Քննարկվեցին սահմանամերձ գոտու իրավիճակին վերաբերող հարցեր: Զեկուցողները ներկայացրին կոնկրետ իրավիճակը սահմանին, հանդես եկան առաջարկությամբ: ԵԱՀԿ պաշտոնյաները խոստացան անհանգստացնող հարցը ներկայացնել իրենց ղեկավարին: