Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին

17.12.2013

Դեկտեմբերի 17-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ,,Պատվիրակություն Հայաստանում,, կազմակերպության ներկայացուցիչներին` կազմակերպության պաշտպանության բաժնի պատվիրակ Մաթիաս Վայնրեյխին, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն և տնտեսական ապահովության բաժնի ղեկավար Արմեն Քարամյանին: Կազմակերպությունը սկսած 2010 թվականից կենսական նշանակության տարաբնույթ ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզում, որոնց մեծ մասը գյուղատնտեսության աջակցության և ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր են: Այդ ծրագրերի շրջանակներում մարզի Բարեկամավան և Բերքաբեր համայնքներում գյուղացիներին են տրամադրվել արքայանարինջի տնկիներ /յուրաքանչյուր ընտանիքի` 15-ական/, որոշ գյուղերում տրամադրվել են էկոլոգիապես մաքուր պարարտանյութեր, Չինարիում, Բերքաբերում, Ներքին Կարմիրաղբյուրում գյուղացիներին է տրվել գարու, ցորենի, կարտոֆիլի սերմացու: Ծրագիր է իրականացվում նաև անհայտ կորածների ընտանիքների հետ: Այդպիսի 8 ընտանիք կա Տավուշի մարզում: Այդ ընտանիքներին գործ սկսելու համար տրամադրվել են փոքր դրամաշնորհներ: Ծրագրերի մեծ մասը շարունակական է: Հյուրերը մարզպետին մանրամասն ներկայացրին 2013 թվականի ընթացքում կազմակերպության կողմից մարզում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ընթացիկ ծրագրերը, քննարկվեցին հետագա անելիքները: Հյուրերը մարզպետին հրավիրեցին դեկտեմբերի 19-ին մասնակցելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ մարզի 6 գյուղերում 2013 թ. իրականացրած ծրագրերի պաշտոնական հանձնմանը, այդ թվում` ջրագծերի բացման, իսկ Այգեպարում` վերանորոգված մանկապարտեզի բացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18