Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալական նամակ լավ աշխատանքի համար
16.12.2013
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը շնորհակալական նամակ է ուղարկել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, որով իր շնորհակալությունն է հայտնում մարզական միջոցառումները մարզում բարձր մակարդակով անցկացնելու համար: <<Հարգելի պարոն Ղուլարյան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանին և նույն վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանին` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2013 թվականի զանգվածային մարզական միջոցառումները մարզի տարածքում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար>>,- գրված է նամակում: