Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Բերդի քաղաքապետարանում
10.12.2013
Դեկտեմբեր 9-ին ժամը 16-00 ին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Բերդի քաղաքապետարանում: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին 11 քաղաքացի՝ Բերդ, Տավուշ և Պառավաքար համայնքներից: Ընդունելությանը մասնակցել է 11 քաղաքացի: Քաղաքացիներից 7-ը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, 1-ը աշխատանքի տեղավորման, 1-ը՝ առողջության հետ կապված, 2-ը բնակարանային հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդրների կապակցությամբ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետ Արմեն Ղուլարյանը տվեց հանձնարարականներ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Դրանց պատասխանը քաղաքացիներին կտրվի սահմանված ժամկետներում: