Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզը մասնակցել է <<Երևան էքսպո>> ցուցահանդեսին

04.12.2013

  Հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ ֆորումի շրջանակում դեկտեմբերի 3-ին <<Երևան Էքսպո>> կենտրոնում, որը գտնվում է Երևանի Սերգեյ Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում, տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների <<Երևան Էքսպո- 2>> ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի 10 մարզերն ու Ռուսաստանի 9 նահանգները, ինչպես նաև մասնավոր ընկերություններ: Առանձին տաղավարով իր ձեռքբերումները, տավուշյան բերքն ու բարիքն է ներկայացրել նաև Տավուշի մարզը. Դիլիջանի միջազգային դպրոցը ներկայացել է բուկլետներով ու տեսնյութերով: Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմը ներկայացրել է մարզի սրբանկարչական դպրոցի սաների աշխատանքները: <<Մասիս Տաբակ>> ընկերությունը ցուցադրել է ծխախոտի լայն տեսականի, որի համար հումք է ծառայում Տավուշում աճեցված ծխախոտը: Իր արտադրատեսակներից է նեկայացրել նաև <<Գրանդ Քենդի>> ընկերությունը: Ցուցահանդեսի այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Տավուշի մարզի ներկայացրած ցուցանմուշների հանդեպ: Առաձնակի ուշադրության է արժանացել Ջուջևանի պահածոների գործարանի արտադրանքը:
  ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը շրջել են ցուցահանդեսին մասնակցող տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին ու ծառայություններին, ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03