Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ենոքավան համայնքում նոր մատուռ օծվեց
25.11.2013
Նոյեմբերի 23-ին, ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և մարզի հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց Տավուշի մարզի Ենոքավան գյուղի Սուրբ Երգինե Կույսի մատուռի պատարագի և օծման արարողությունը:
Սուրբ Երգինե Կույսի եկեղեցին կառուցվել է համայնքապետ Անդրանիկ Չիբուխչյանի եղբոր՝ Ալբերտ Չիբուխչյանի և նրա տիկին Տատյանա Լուգովայայի բարերարությամբ: Վերջերս գյուղամեջից գերեզմանատուն ընկած 4000 մ2 կառուցած ճանապարհի հովանավորը նույնպես Ալբերտ Չիբուխչյանն է:
Եկեղեցու օծման արարողությանը հաջորդեցին գյուղի երեխաների կողմից ներկայացված հայրենասիրական երգերը և ազգագրական պարերը: Տոնախմբությունը ենոքավանցիների և հյուրերի մասնակցությամբ շարունակվեց խնջույքի սեղանի շուրջ: