Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզկենտրոնում անցկացվեց <<Motul Low Range 2013>> ամենագնա ավտոմեքենաների մրցում
19.11.2013
Նոյեմբերի 16-ից 17-ը Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախաձեռնությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի լճի տարածքում անցկացվեց <<Motul Low Range 2013>> ամենագնա ավտոմեքենաների մրցում: Նոյեմբերի 16-ին Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը ընդունեց ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանին: Անցկացվեց բրիֆինգ (ծանոթացում մրցուղուն), ավտոմեքենաների տեխնիկական զննում, մասնակիցների կայանում: Ավտոմարզիկները հրավիրված էին Հայաստանի Հանրապետությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանի և Թուրքիայի Հանրապետություններից: