Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում
15.11.2013
Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելություն էր: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին 11 քաղաքացի՝ Իջևան, Հովք, Լուսաձոր, Խաչարձան, Աղավնավանք, Զորական, Գանձաքար և Պառավաքար համայնքներից: Ընդունելությանը մասնակցել է 10 քաղաքացի: Քաղաքացիներից 3-ը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, 4 բնակիչներ դիմել էին սոցիալական աջակցության, 2-ը՝ հրդեհված և 1-ը՝ վթարված տան վերանորոգման խնդրով: Ֆինանսական օգնության դիմումներին տրվեց դրական լուծում՝ աջակցել, իսկ այն հարցերով դիմումներին, որոնց լուծման համար լրացուցիչ ուսումնասիրություն և ժամանակ էր անհրաժեշտ, մարզպետը մակագրեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին՝ օրենքով սահմանված կարգով պատասխանելու համար: