Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աշխատանքային խորհրդակցությունում
12.11.2013
Նոյեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, քննարկվեցին տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տվեցին վարչությունների և բաժինների ղեկավարները: Տավուշի մարզում սույն թվականի նոյեմբերի 10-ից 30-ը անցկացվող փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանը:
Համաձայն ՀՀ կառավարության՝ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրի, մարզպետը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարեց նախակրթարանների ցանցը ընդլայնելու նպատակով կատարել ուսումնասիրություններ՝ համագործակցելով համայնքների ղեկավարների ու դպրոցների տնօրենների հետ:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը հանձանարարվեց հետևողական լինել և աջակցել այն համայնքներին, որոնք ունեն ցածր կատարողական՝ մինչև տարեվերջ բացթողածը լրացնելու նպատակով:
Ստորաբաժանումներին հանձնարարվեց նաև նախապատրաստվել հայ-ռուսական ֆորումին, որը կկայանա դեկտեմբերի 1-ից 3-ը: