Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի հերթական նիստը
29.10.2013
Հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին բացի հանձնաժողովի անդամները, մասնակցում էին նաև <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության մասնաճյուղերի, Տավուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի և <<Նոյաստղ>> ՀԿ-ի ներկայացուցիչներ: Նիստին ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցներ:
Նիստը բացեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը: Այնուհետև վարչության սոցիալական ապահովության հարցերով պատասխանատու Նարինե Ճաղարյանը ներկայացրեց 2013 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ հաշմանդամների հիմնախնդիրների լուծմանն ուղղված իրավական ակտերը, արվեցին պարզաբանումներ: Նիստի ընթացքում քննարկվեցին այլ կազմակերպական հարցեր ևս: