Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովն անցավ վերապատրաստում
18.10.2013
![](http://tavush.mtad.am/files/n_pics/4058_s.jpg)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ հոկտեմբերի 16-ից 17-ը Տավուշի մարզպետարանում անցկացրեց գենդերային հարցերով մշտական հանձնաժողովի վերապատրաստման երկօրյա դասընթացներ:
Մարզպետարանում ստեղծված գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի կազմում են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Վերապատրաստման հիմնական նպատակն էր հանձնաժողովի անդամների գենդերային կարողությունների հզորացումը, գենդերային գիտելիքների բարձրացումը: Դասախոսություններ կարդացին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ Արմինե Թանաշյանը և Էլիանորա Վիրաբյանը, իսկ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտից՝ Արմինե Մխիթարյանն ու Նարինե Դավթյանը: