Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում

11.10.2013

Հոկտեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Տավուշի մարզպետարանում: Իրենց հուզող տարբեր հարցերով մարզի ղեկավարին էին դիմել 11 հոգի Իջևանի տարածաշրջանից: Նրանցից հինգը մարզպետին էին դիմել աշխատանքի տեղավորման խնդրանքով: Երեք քաղաքացու դիմում կապված էր երեխայի ուսման վճարի հետ, երկու քաղաքացի էլ դիմել էր ֆինանսական աջակցության խնդրանքով: Մեկ քաղաքացու դիմում վերաբերում էր անկված անասնագլխաքանակի փոխհատուցման խնդրին: Դրամական աջակցության դիմումներին տրվեց դրական պատասխան: Մնացած դիմումները հաշվառման վերցվեցին աշխատակազմում: Նրանց պատասխանը կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03