Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խոստումնալից ցուցանիշ

10.10.2013

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը անցկացվեց շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող շախմատիստների կազմում էր իջևանցի պատանի շախմատիստ Դավիթ Հովսեփյանը: Առաջնությանը մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից Չեռնոգորիա ժամանած 79 շախմատիստներ: Դավիթ Հովսեփյանը մեր տարածաշրջանից առաջին շախմատիստն է, որ մասնակցում էր նման առաջնության: Դավիթին մարզում է շախմատի ակադեմիայի Տավուշի մարզի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը: 9 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ իջևանցի շախմատիստը առաջնությունում գրավել է 8-14-րդ տեղերը, որը, ըստ մարզչի, բավականին խոստումնալից ցուցանիշ է: Նշենք, որ պատանի շախմատիստի մասնակցությունը առաջնությանը ապահովվել է Տավուշի մարզպետ, Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ղուլարյանի աջակցության շնորհիվ, ում մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում են շախմատն ու մարզի շախմատիստները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59