Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

07.10.2013

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Խորհրդակցությունն սկսվեց խաղողի մթերման աշխատանքների մասին գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանի տեղեկատվությամբ. հոկտեմբերի 7-ի դրությամբ մարզում մթերվել է 7478 տոննա խաղող: Մթերման աշխատանքներն ավարտել են Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը /մթերել է 4343 տոննա խաղող/, Երևանի շամպայն-գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը /1300 տոննա/, Տավուշի /405 տոննա/ և Բերդավանի /810 տոննա/ գինու գործարանները: Խաղողի ընդունումը շարունակում են Իջևանի գինու-կոնյակի գործարանը և Այգեձորի ,,Էկոգարդեն,, արտադրական միավորում,, ՍՊԸ-ն, որոնք մինչ օրս մթերել են համապատասխանաբար 500 և 120 տոննա բերք: Վարչության պետը ներկայացրեց նաև կառավարության որոշմամբ մարզին հատկացված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի բաշխման աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ 350 տոննայից արդեն համայնքներ է ներկրվել 333 տոննան: Ամբողջությամբ բաշխվել է մարզին հատկացված 30 տոննա ազոտական պարարտանյութը, և գումարներն էլ ամբողջովին հավաքգրվել են: Մարզին հատկացված 235 հազար լիտր դիզվառելիքից ներկրվել է 83 հազար լիտրը, որի գումարները հավաքագրվել են, և դիզվառելիքը տեղափոխվել է համայնքներ:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ուսուցչի օրվա առթիվ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած ընդունելությանը Տավուշի մարզից մասնակցել են երեք մանկավարժներ և արժանացել տարբեր կարգի պարգևատրումների: Նրանցից թիվ 5 հիմնական դպրոցի դասվար Անահիտ Ղուլարյանը պարգևատրվել է ԱԺ Պատվո մեդալով, Հաղարծինի դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը՝ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, իսկ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանը՝ պատվոգրով:
Խորհրդակցության ավարտին մարզպետը նոր հանձնարարականներ տվեց առաջիկա շաբաթվա համար: Մասնավորապես, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնին հանձնարարվեց առաջարկություններ ներկայացնել 2014 թվականին իրականացվելիք ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ, իսկ քաղաքաշինության վարչությանը՝ քննարկել և առաջարկություններ ներկայացնել 2014 թվականին իրականացվելիք դպրոցաշինության վերաբերյալ: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը հանձնարարական ստացավ՝ ներկայացնել տեղեկանք առողջապահական ոլորտի ֆինանսական վիճակի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56