Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց ուսուցչի օրը

07.10.2013

Ուսուցչի օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում 5-րդ Ա դասարանի երեխաների մասնակցությամբ: Միջոցառումն իր մեջ ամփոփում էր նաև դպրոցի վաստակաշատ ուսուցիչներից մեկի՝ մաթեմատիկայի ճանաչված մասնագետ Սրապիոն Խաչատրյանի 100-ամյակին նվիրված մաս՝ <<Նվիրում>> խորագրով: Երեխաները նախ հանդես եկան Ուսուցչի օրվան նվիրված ելույթներով՝ ասմունք, երգ, պար, այնուհետև ներկայացրին Սրապիոն Խաչատրյանի կյանքն ու աշխատանքային գործունեությունը: Ճանաչված ուսուցչի թոռնուհին՝ երաժշտագետ Նանա Մարգարյանը, որ ներկա էր միջոցառմանը, իր խորին շնորհակալությունը հայտնեց դպրոցի տնօրեն Լուսյա Խաչատրյանին և հանդիսության կազմակերպիչներին: Որպես գեղեցիկ օրվա հուշ, նա մասնակից երեխաներին նվիրեց իր մայրիկի՝ Մեդորա Խաչատրյանի <<Ակունք>> գրքի մեկական օրինակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59