Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցան վերապատրաստում
04.10.2013

Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնում հոկտեմբերի 3-ին անցկացվեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մեկօրյա վերապատրաստում՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2013թ. թիվ 696-Ա որոշմամբ հաստատված <<Հակակոռուպցիոն ուսուցում>> ծրագրով: Դասընթացն անցկացվեց <<Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա>> հասարակական կազմակերպության կողմից:
Վերապատրաստում անցան մարզպետարանի աշխատակազմի բարձրագույն, գլխավոր և առաջատար պաշտոններ զբաղեցնող 14 քաղաքացիական ծառայողներ: