Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

03.10.2013

Սիրելի ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Հայ մարդու համար ուսուցիչ լինելը ավելին է, քան մասնագիտությունը. այն կոչում է: Ու պատահական չէ, որ մեր ժողովորդի վերաբերմունքը ուսուցչի, գրի ու դպրության հանդեպ բոլոր ժամանակներում պաշտամունքային է եղել, շնորհիվ որի էլ կարողացել ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին ու պահպանել մեր ազգային ինքնությունը, մշակութային արժեքներն ու ավանդույթները:
Սիրելի ուսուցիչներ, ձեզնից է կախված, թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրը, որովհետև ձեր ձեռքերում է մատաղ սերնդի՝ մեր երկրի վաղվա քաղաքացու կրթության ու դաստիարակության դժվարին ու պատասխանատու գործը: Այսօր սահմանամերձ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում այդ հայրենանվեր գործին են լծված շուրջ 2000 ուսուցիչներ, ովքեր մեծ նվիրումով ու պատվախնդրությամբ ծառայում են իրենց կոչմանը:
Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսումնական գործընթացում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56