Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուխտագնացություն դեպի Նոր Վարագավանք
27.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի է ունենալու Վարագա Սուրբ Խաչի տոնին կազմակերպվող 10-րդ հոբելյանական ուխտագնացություն դեպի Նոր Վարագավանք, որը գտնվում է Տավուշի մարզի Վարագավան գյուղից մոտ 2 կմ հարավ- արևմուտք: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեծ հանդիսությամբ Նոր Վարագավանք կտեղափոխվի Քրիստոսի խաչափայտի մասունքը՝ հավատավոր ժողովրդի երկրպագության համար: Սուրբ Պատարագը կմատուցվի ժամը 11-ին: Հավարտ պատարագի կկատարվի անդաստանի կարգ և Խաչափայտի մասունքով կօրհնվեն պատմական Տավուշ աշխարհի չորս ծագերը: Միջոցառումը կսկսվի Սուրբ Պատարագի մատուցմամբ, ժամը 11-ին:
Միջոցառումը նախաձեռնել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը, <<Տավուշ>> հայրենակցական միությունը և <<Տավուշի հոգևոր վերածնունդ>> հիմնադրամը: