Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Խաժակ Կարայանը հանդիպում ունեցավ Տավուշի մարզային ստորաբաժանումում
20.09.2013
![](http://tavush.mtad.am/files/n_pics/3857_s.jpg)
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին տեղում պարզաբանումներ տալու, համակարգում իրականացվող բարեփոխումները ներկայացնելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Խաժակ Կարայանը սեպտեմբերի 19-ին հանդիպում ունեցավ Տավուշի մարզային ստորաբաժանումում: Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ:
Պարոն Կարայանը համակարգում իրականացվող բարեփոխումներից առանձնացրեց 2012 թվականի հունվարից ներդրված մեկ միասնական բազայում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների էլեկտրոնային գրանցումը և տեղեկատվության տրամադրման նոր համակարգը: 2012 թվականից իրականացվեց անշարժ գույքի չափագրման (հաշվառման), քարտեզագրության, գեոդեզիայի և հողաշինության գործառույթի ամբողջությամբ մասնավորեցում: Այդ նպատակով կադաստրի պետական կոմիտեի ենթակայության ՙՙԳեոդեզիա և քարտեզագրություն՚՚ ՊՈԱԿ-ի կողմից բոլոր մարզկենտրոններում ու խոշոր համայնքներում նախատեսվում է ամրակցել մասնագետներ, որոնց կողմից չափագրման համար գանձվող վճարների չափը զգալի ցածր է լինելու գործող միջին գների համեմատ: Առաջարկվել է նաև մարզպետարանների և համայնքապետարանների կողմից ներկայացնել թեկնածուներ, ովքեր մասնակցելով կոմիտեի կողմից կազմակերպվող դասընթացներին և հանձնելով որակավորման քննություններ՝ կստանան վկայական, որից հետո կկարողանան իրենց համայնքներում համապատասխան գործունեություն իրականացնել: Խաժակ Կարայանը պատասխանեց հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: