Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

19.09.2013


Սիրելի տավուշցիներ

Ջերմորեն շնորհավորում Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Քսաներկու տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը հանրաքվեով հաստատեց դարերով երազած բաղձալի Անկախությունը և այդ օրը դարձրեց համայն հայության տոնը: Պատմության համար 22 տարին թերևս կարճ ժամանակահատված է, սակայն այդ ժամանակաընթացքում մեծացել է մի սերունդ, որ արդեն անկախ երկրի ծնունդ է և չգիտի, թե ինչ բան է ոչ անկախ լինելը: Անկախության տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ ու հաջողություններ, բայցև եղել են դժվարություններ ու խնդիրներ: Իսկ այդ ամենը հաղթահարելու համար յուրաքանչյուրիցս պահանջվում է ամուր կամք, տոկունություն, անմնացորդ նվիրում հայրենիքին, հավատ վաղվա օրվա հանդեպ ու բոլորիս միասնությունը: Վստահ եմ, որ տավուշցին այս ամենի կրողն է և արժանապատվորեն է կանգնած մեր անկախ հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին միտված բոլոր նախաձեռնությունների կողքին:
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով պետական կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ խաղաղություն, երջանկություն ու բարեկեցություն՝ ի փառս ազատ ու անկախ Հայաստանի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26