Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները
18.09.2013

Սեպտեմբերի 17-ից Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: 2012 թվականին մարզում մթերող կազմակերպությունների կողմից մթերվել է 7486 տոննա խաղող: Այս տարի կանխատեսվում է այդ թիվը հասցնել շուրջ 8100 տոննայի: Ընթացիկ տարվա խաղողի առաջին քանակությունն է սկսել ընդունել Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: 2012 թվականին գործարանի կողմից պայմանագրային կարգով մթերվել է 3000 տոննա խաղող: Այս տարի կանխատեսվում է շուրջ 4000 տոննա: Նախորդ տարվա համեմատ գործարանն այս տարի ավելացրել է մթերվող խաղողի գինը: 2012 թվականին 1 կիլոգրամ խաղողն ընդունվել է 130 դրամով, այս տարի մթերվում է 135 դրամով: Առաջիկա օրերին խաղողի մթերումը կսկսի ,,Երևանի շամպայն-գինիների գործարան,, ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը, իսկ սեպտեմբերի 25-ից հետո մթերման աշխատանքները կսկսեն նաև Տավուշի ու Բերդավանի գինու գործարանները, Իջևանի գինու-կոնյակի գործարանը: