Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում

17.09.2013

Սեպտեմբերի 14-ին Տավուշի մարզպետարանում մարզպետ Արմեն Ղուլարյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էր 13 քաղաքացի Իջևան, Նոյեմբերյան, Գանձաքար, Այգեհովիտ, Գետահովիտ և Կիրանց համայնքներից: Հերթագրված բոլոր 13 քաղաքացիներն էլ ներկայացել էին ընդունելության: Նրանցից 3-ը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, 9 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով, իսկ Կիրանց համայնքից մեկ բնակիչ մարզպետին էր դիմել հրդեհված տան վերանորոգման հետ կապված խնդրով: Ֆինանսական օգնության դիմումներին տրվեց դրական լուծում, իսկ մնացած հարցերով դիմումները մակագրվեցին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին: Դիմումներին ընթացք կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05