Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամենամյա մարզական փառատոն Տավուշի մարզում

17.09.2013

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ հանրապետության մարզերում և ԼՂՀ-ում կազմակերպվում է ամենամյա մարզական փառատոն: Այս տարի փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 13-ից 16-ը ընկած ժամանակահատվածում:
Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզի քաղաքներից փառատոնն առաջինն անցկացվեց Իջևան քաղաքում՝ Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին հանրակրթական հաստատությունների սաներ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչ Աշոտ Խուբլարյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը: Միջոցառման ընթացքում մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի և նվիրումի համար Տավուշի մարզպետի պատվոգրեր հանձնվեցին ֆիզկուլտուրա և ռազմագիտութուն առարկայի ուսուցիչներ Վովա Փաշինյանը, Համլետ Այդինյանը, Ալբերտ Գրիգորյանը, Ռոբերտ Քամալյանը, Գրիգորի Մինասյանը:
Փառատոնի ծրագրում ընդգրկված էին մինի ֆուտբոլ, վազք (1000 մետր, աղջիկ և տղա), ազգային կոխ, շախմատ, բազկամարտ, կշռաքարի բարձրացում և նարդի (երկար) մարզաձևերը: Փառատոնի հաղթողները պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26