Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ Թամանյանին նվիրված շրջիկ ցուցահանդեսի բացումը

11.09.2013

Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135-ամյակին նվիրված շրջիկ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, ուսանողներ ու դասախոսներ, Թամանյանի արվեստի սիրահարներ: Ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնությունը ճարտարապետի թոռանն էր՝ Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանինը: Ներկայացված էին 25 ստենդներ, որոնցում նկարների ու տեքստերի միջոցով ըստ ժամանակագրության պատկերված էին Թամանյանի կյանքն ու անցած ստեղծագործական ճանապարհը՝ սկսած ռոսաստանյան շրջանից, որը տևել է 13 տարի, վերջացրած հայկական մասով, որը նույնպես տևել է 13 տարի: Թամանյանը ծնվել ու կրթվել է Ռուսաստանում, ձևավորվել ռուս և եվրոպական մշակույթի ազդեցությամբ և իր կյանքի ռուսաստանյան շրջանում նախագծել ու կառուցել է ամենապահանջկոտ ու բարձրաստիճան պատվիրատուների համար, եղել ճանաչված հասարակական գործիչ, աշխատել որպես Նորին Մեծության գրասենյակին կից գեղարվեստական մասի ղեկավար, ով վերահսկում էր կայսերական պարտեզների, պալատների, այլ կառույցների ու հուշարձանների խնամքը: Պակաս հագեցած չէր Թամանյանի կենսագրության երկրորդ՝ հայաստանյան շրջանը, որտեղ նա իրեն դրսևորել է ոչ միայն որպես տաղանդավոր ճարտարապետ, այլև որպես ճանաչված պետական գործիչ ու ազնվագույն մարդ:
Այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ոչ միայն ներկայացված ստենդները, այլև Թամանյանի շուրջ 25 ընտանեկան լուսանկարներն ու նրան պատկանող անձնական իրերի ցուցադրությունը: Հավելենք, որ ցուցահանդեսը այցելուների առաջ բաց կլինի մինչև սեպտեմբերի 19-ը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18