Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոս ամսվա դրությամբ 294 աշխատանք փնտրող տեղավորվել է աշխատանքի

10.09.2013

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկացմամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ,,Զբաղվածության պետական գործակալության՚՚ Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածքային կենտրոնների կողմից ներկայացված տեղեկատվության, 2013թ. օգոստոս ամսվա դրությամբ մարզում հաշվառված է 4032 գործազուրկ, որից Իջևանում՝ 1048, Դիլիջանում՝ 2110, Բերդում՝ 438, Նոյեմբերյանում՝ 436: Համաձայն նույն կենտրոնների տվյալների, որպես աշխատանք փնտրող մարզում հաշվառված է 4493 մարդ, որից Իջևանում՝ 1219, Դիլիջանում՝ 2254, Բերդում՝ 499, Նոյեմբերյանում՝ 521: Մարզի զբաղվածության կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրող անձանցից օգոստոս ամսվա դրությամբ 294-ը տեղավորվել է աշխատանքի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27