Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսական լուր

06.09.2013

Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար Տավուշի մարզին մատչելի գներով հատկացվել է 1 կիլոգրամը 80 դրամով 300 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու՝ ըստ պայմանագրային պարտավորությունների 1:2 հարաբերությամբ /160 դրամ/ 2014թ. բերքահավաքից հետո մինչև 2014 թվականի հոկտեմբերի 5-ը գումարը վերադարձնելու պայմանով: Հատկացվել է նաև 30 տոննա ազոտական պարարտանյութ /1 պարկի գինը՝ 6000 դրամ/ և 235 հազար լիտր դիզվառելիք /1 լիտրը՝ 350 դրամ/: Առաջիկա օրերին վերոնշյալ խմբաքանակները կառավարության կողմից սահմանված կարգով կտեղափոխվեն մարզկենտրոն, այնուհետև կբաժանվեն համայնքներին: Կառավարության որոշումով 1 հեկտարի համար կտրամադրվի 300 կիլոգրամ պարարտանյութ /առավելագույն քանակը մեկ շահառուին՝ 1000 կիլոգրամ/: Մեկ հեկտար ցորենի մշակման համար կտրամադրվի 300 կիլոգրամ սերմացու /առավելագույնը մինչև 3 հեկտար մշակողներին՝ 900 կիլոգրամ/: Դիզվառելիքի բաշխման նորման 1 հեկտարին 200 լիտր է /մեկ շահառուին առավելագույնը 3 հեկտարի չափով՝ 600 լիտր/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18