Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՀՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ԶԱՔԱՐԻ ԱՆԱՆՅԱՆԸ

04.09.2013

Սեպտեմբերի 2-ին կյանքից անժամանակ հեռացավ մեր հայրենակից, ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Լևոն Անանյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1964 թվականին ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, իսկ 1968-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թվականին աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։
1992 թվականին հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողին է ներկայացրել համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ և մինչև իր կյանքի վերջը նախագահում էր այն։ Դասախոսում էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2002 թվականից ղեկավարում էր «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպությունը: Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ Լևոն Անանյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով: Միջազգային երեք ակադեմիաների անդամ էր: 2008 թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը։ 2013 թվականի ամռանը նա հերթական անգամ ընտրվել էր Հայաստանի գրողների միության նախագահ:
Անվանի մտավորականի մահվան կապակցությամբ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Անանյանների ընտանիքին և իր խորը վշտակցությունը հայտնել ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին անդառնալի կորստի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56