Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Բերդում

28.08.2013

Օգոստոսի 27-ին, ժամը 15:30-ին, Բերդի քաղաքապետարանում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Նախօրոք հերթագրված 11 դիմումատուներն էլ ներկայացել էին ընդունելությանը: Նրանցից վեցը մարզի ղեկավարին էին դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Երեք քաղաքացու դիմում տան և տանիքի վերանորոգման համար շինանյութով աջակցելու վերաբերյալ էր: Երկու քաղաքացի էլ դիմել էին պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու խնդրանքով: Ֆինանսական օգնություն ստանալու վերաբերյալ դիմումները հաշվառման վերցվեցին մարզպետարանի աշխատակազմում: Մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03