Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

28.08.2013

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում գիտելիքը եղել ու մնում է այն ամենակայուն հարստությունն ու հզոր զենքը, որով ապահովվում է պետության ու հասարակության առաջընթացն ու զարգացումը: Սեպտեմբերի 1-ի օրն առանձնահատուկ է հատկապես առաջին դասարանցիների համար: Մաղթում եմ, որ դպրոցական տարիները նրանց համար լինեն գիտելիքների ձեռքբերման ու հարստացման, ինքնաճանաչման ու ինքնադրսևորման, լավ ու բարի հիշողություների տարիներ:
Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորում եմ բարձրագույն ուսումնական հաստատություններում և քոլեջներում սովորող մեր բոլոր ուսանողներին: Տավուշի մարզում է գործում Երևանի պետական համալսարանի միակ մասնաճյուղը, որտեղ սովորում է շուրջ երկու հազար ուսանող, տարածաշրջանային քոլեջներ, որոնք ամեն տարի հարյուրավոր մասնագետներ են պատրաստում: Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին նրանց համար լինի արդյունավետ ու հագեցած տարի, քանզի միայն արդիական ու հիմնավոր գիտելիքներով կարող ենք դիմակայել դարի մարտահրավերներին:
Սիրելի ուսուցիչներ, Դուք եք գիտելիքի սերմնացանները, և ձեր ամենօրյա ջանադիր ու հետևողական աշխատանքից է կախված, թե ինչպիսի սերունդ կունենանք վաղը: Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորում և նոր լիցքեր ու նոր եռանդ եմ մաղթում Ձեզ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ բոլորիդ հաջողություններ ու արդյունավետ ուսումնական տարի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03