Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՙՙԼավագույն մարզական ընտանիք-2013՚՚-ում Տավուշի մարզը ներկայացնող ընտանիքը գրավել է առաջին տեղ

27.08.2013

Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի ունեցան ՀՀ Նախագահի մրցանակի համար ՙՙԼավագույն մարզական ընտանիք-2013՚՚ ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Նախորդ տարվա 1475 ընտանիքի փոխարեն այս տարի մրցույթին մասնակցել է 2041 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Եզրափակիչ փուլ է անցել և գավաթի համար որոշիչ մրցումներին մասնակցել նախնական փուլերը հաղթահարած 144 ընտանիք Երևանից, Հայաստանի մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Նշենք, որ մրցույթն անց է կացվել 3 փուլով, տարիքային չորս խմբերով, վեց մարզաձևերից: ՙՙԼավագույն մարզական ընտանիք-2013՚՚ մրցույթի հաղթողներին շնորհավորել և վկայագրեր, դրամական պարգևներ ու հուշանվերներ է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Հոբելյանական 10-րդ մրցումներին Տավուշի մարզից մասնակցել է մրցույթի տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարած 12 ընտանիք, և մրցույթի 10-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Տավուշի մարզը ներկայացնող ընտանիքը գրավել է 1-ին տեղ: Հաղթողը Ուդումյանների ընտանիքն է Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղից. հայրը՝ Բագրատ Ուդումյանը, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատում գյուղի դպրոցում, մայրը՝ Գեղեցիկը և որդին՝ Արթուրը: Ընտանիքն արդեն երկրորդ տարին է մասնակցում մրցույթին: Անցած տարի Բագրատը 1-ին տեղ է գրավել հեռացատկորդների անհատական մրցապայքարում, իսկ իրենց տարիքային խմբում ընտանիքը 7-րդ տեղում էր: 2013 թվականին արդեն Բագրատը 6 մրցաձևերից չորսում գրավել է 1-ին տեղ, իսկ մեկում՝ 2-րդ, և ընդհանուր ցուցանիշներով Ուդումյանների ընտանիքը 2-րդ տարիքային խմբում ճանաչվել է լավագույնը: Անձամբ երկրի Նախագահն է ընտանիքին հանձնել 1-ին տեղի պատվոգիրն ու դրամական պարգևը, իսկ 11-ամյա Արթուրը պարգևատրվել է փափուկ խաղալիքով: Չորաթան գյուղը, համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանի գլխավորությամբ, մեծ ոգևորությամբ է դիմավորել մրցույթում հաղթած ընտանիքին՝ նրանց պատվին կազմակերպելով գեղեցիկ ու հետաքրքիր միջոցառում:
Նշենք, որ արդեն 10 տարի է, ինչ ՙՙԼավագույն մարզական ընտանիք՚՚ ամենամյա մրցույթի աշխատանքները մարզում ջանադրաբար կազմակերպում ու անց է կացնում Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանը, որի համար էլ արժանացավ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի շնորհակալագրին ու հուշանվերի: Մրցույթի աշխատանքների կազմակերպմանը մշտապես ու լավագույնս աջակցելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը անակնկալ մատուցեց նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին՝ նրան պարգևատրելով սպորտային մարզահագուստով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03