Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Բազե>> համահայկականում Տավուշն աչքի է ընկել թիմային մրցելույթներում

27.08.2013

Հայաստանի երիտասարդա¬կան հիմնադրամի նախաձեռնությամբ Ծաղկաձորու¬մ անցկացված ամենամյա ՙՙԲազե՚՚ համահայկակ¬ան երիտասարդա¬կան հավաքին այս տարի մասնակցեցին¬ 18-30 տարեկան շուրջ 500 երիտասարդներ Հայաստանից¬, Արցախից և Սփյուռքից:¬ Հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյան¬ի խոսքով, տարեցտարի¬ մեծանում է ՙՙԲազեին՚՚ մասնակցելո¬ւ ցանկությու¬ն ունեցող երիտասարդն¬երի թիվը. այս տարի այդ թիվն աճել է 150-ով:¬ Աճել է նաև ջոկատների թիվը. անցյալ տարվա 42-ի փոխարեն այս տարի եղել է 45 ջոկատ, որոնց անդամների թիվը նախկին 7-ի փոխարեն դարձել է 9: Հավաքին մասնակցել են¬ Հայաստանի Հանրապետության 10 մարզերի ջոկատները,¬ 2 ջոկատ Երևանից, ինչպես նաև պետական ու ոչ պետական բուհերի, այն բոլոր երիտասարդա¬կան կազմակերպո¬ւթյունների¬ ջոկատները,¬ որոնք ակտիվ գործունեու¬թյուն են ծավալում դաշտում:
Տավուշի մարզը ներկայացնող համանուն ջոկատը հավաքին մասնակցել է Իսկանդարյա¬ն Կարեն՝ ջոկատի ղեկավար, Գաբրիելյան¬ Ալբերտ՝ ՙՙԲազե նկարիչ՚՚, Սարգսյան Վարդան՝ ՙՙԲազե երգ՚՚, Խաչատրյան Նվեր՝ ՙՙԲազե պար՚՚, Մովսիսյան Էթերի՝ բրեյն ռինգ, Էվինյան Մալվինա՝ սեղանի թենիս, Եղիկյան Սուրեն՝ ֆուտբոլ, Աղավելյան Լարիսա՝ մոդելավորո¬ւմ, Պետրոսյան Սոնա՝ շախմատ կազմով: Ջոկատի ձեռքբերում¬ները եղել են թիմային մրցելույթներում: Բրեյն ռինգ ներճակատայ¬ին մրցույթում¬ ջոկատը գրավել է 2-րդ տեղ, իսկ միջճակատայ¬ին մրցույթի¬ նարնջագույ¬ն ճակատի կազմում՝ 1-ին տեղ, ֆուտբոլի մրցումներում
Սուրեն Եղիկյանը գրավել է 1-ին տեղ, Վարդան Սարգսյանը վոլեյբոլում՝ 2-րդ տեղ:
Տավուշի մարզի ներկայացուցիչները բավականին հաջող են հանդես եկել նարնջագույն ճակատի կազմում՝ ճակատին բերելով առավելագույն միավորներ
սպորտլանդի¬ա, ազգային խաղեր և <Բազե բանալի> մրցույթներ¬ում, որի շնորհիվ էլ նարնջագույ¬ն ճակատը գրավել է առաջին պատվավոր տեղը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57