Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային շաբաթն սկսվեց խորհրդակցությամբ

26.08.2013

Օգոստոսի 26-ին Տավուշի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն ունեցավ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, ովքեր մարզպետին ներկայացրին ինչպես նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների ուղղությամբ կատարած, այնպես էլ ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետը ներկայացրեց արտհնձի վիճակը: Նշվեց, որ արտհունձը ավարտման փուլում է: Մնացել է հնձելու 30-40 հա, որը կավարտեն մինչև ընթացիկ ամսվա վերջը: Հեկտարից կապահովվի միջինը 27-30 ցենտներ բերք: Շարունակվում է դեղձի բերքահավաքը: Օգոստոսի 26-ի դրությամբ մթերող կազմակերպություններն ընդունել են շուրջ 316 տոննա դեղձ, արտահանվել է 300 տոննա, որից 115 տոննան՝ ,,Սպայկա,, ընկերության կողմից: Իսկ ներքին շուկայում սպառվել է շուրջ 4500 տոննա դեղձ: Ստորաբաժանման ղեկավարը տեղեկացրեց նաև, որ աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 30 տոննա ազոտական պարարտանյութ՝ 1 պարկը 6 հազար դրամով: Պարարտանյութ ձեռք բերելու ցանկություն հայտնած գյուղացիներից գումարների հավաքագրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը տեղեկատվություն ներկայացրեց Բերքաբերի և Բաղանիսի դպրոցական շենքերի վերաբերյալ, որոնք այս տարի ամբողջովին հիմնանորոգվել են, ինչպես նաև օգոստոսի 29-ին տեղի ունենալիք՝ ուսուցիչների ամենամյա կոնֆերանսի մասին: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, ամենամյա մրցույթում մարզի ներկայացուցիչների արդյունքները՝ նշելով որ մրցույթի 10-ամյա պատմության ընթացքում Տավուշի մարզն առաջին անգամ նվաճել է 1-ին տեղ: Հաղթանակը մարզին բերել է Ուդումյանների ընտանիքը Չորաթան համայնքից: Մարզպետ Արմեն Ղուլարյանը Արշավիր Թադևոսյանին հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի շնորհակալագիրը և հուշնվերը՝ ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, ամենամյա մրցույթի աշխատանքները մարզում լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար: Մարզպետի օգնական Կարեն Իսկանդարյանի տեղեկատվությունը վերաբերում էր ,,Բազե,, համահայկական հավաքում մարզի ներկայացուցիչների մասնակցությանը, ովքեր լավ արդյունքներ են գրանցել թիմային խաղերում և նարնջագույն ճակատում գրավել 1-ին պատվավոր տեղը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03