Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2013 թվականի նպատակային ընդունելության 10 տեղ

14.08.2013

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 5-ի N 1011/Ա-Ք և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի 2013 թվականի օգոստոսի 6-ի N 2154/Ծ-4 հրամանների՝ Տավուշի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2013 թվականի նպատակային ընդունելության 10 տեղ հետևյալ մասնագիտությունների գծով՝
Դասիչը
Մասնագիտության
անվանումը Տեղերը Ուսման
վարձը
հազ.դրամ
310112 Ապահովագրական գործ /ագրոպարենային համակարգի/ 1 300
310301 Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն 1 230
310404 Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում 1 200
310504 Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում 1 220
310506 Ագրոէկոլոգիա 1 200
310703 Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա 1 220
310708 Մսի և մսամթերքի տեխնոլոգիա 1 220
310716 Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն,ստանդարտացում և սերտիֆիկացում 1 220
310801 Գյուղատնտեսության մեքենայացում 1 200
311101 Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում 1 300
Ընդամենը 10
Նպատակային ընդունելությունը կազմակերպվում է մարզպետարանի ուղեգրերի հիման վրա՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործուղմամբ: Նշված մասնագիտություններով նպատակային ընդունելությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է մինչև 2013 թվականի սեպտեմբերի 25-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել համապատասխան ուղեգրերը:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2013 թվականի օգոստոսի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Փաստաթղթերի ընդունման ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով: Քննություններն անցկացվելու են 2013 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 20-ը: Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմորդները կարող են դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտ /ք.Երևան, Տերյան 74,430 սենյակ, հեռ.562325/, Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն /հեռ. 077-77-10-07/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57