Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հնդկական մշակույթի օրերի մեկնարկը տրված է

12.08.2013

Օգոստոսի 15-ին, արդեն 67-րդ անգամ, հնդիկ ժողովուրդը կնշի իր անկախության 67-րդ տարեդարձը: Տավուշի մարզում տոնին նվիրված միջոցառումների շարք է մշակել ,,Հայ-հնդկական բարեկամություն,, հասարակական կազմակերպությունը՝ աջակցությամբ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան,  Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի և Իջևանի գինու-կոնյակի գործարանի: ,,Հնդկական մշակույթի օրեր,, միջոցառումների մեկնարկը տրվեց օգոստոսի 9-ին Իջևանի պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսով, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Ներկաներին օրվա առթիվ ողջունեց և շնորհավորեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:
,,Հնդկաստանը հայերի աչքերով,, խորագրով լուսանկարների և գեղանկարների ցուցահանդեսին ներկայացված էին այն արվեստագետների աշխատանքները, ովքեր անձամբ են եղել Հնդկաստանում և իրենց անմիջական տպավորություններն ու զգացողությունները վերարտադրել գեղարվեստի միջոցով: Այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին հայ գեղանկարիչներ Վարդան Ավետյանի ու Վլադիմիր Սիմոնյանի ,,Հնդկաստանի առեղծվածային անդրադարձումները,, նկարների շարքը, ինչպես նաև ներկայացված լուսանկարչական աշխատանքները, որոնք պատմում էին հնդկական հնագույն մշակույթի, մարդկանց ու կենցաղի մասին: Նույն օրը երեկոյան Իջևանի մշակույթի տանը մեկնարկեց նաև հնդկական ֆիլմերի շաբաթը, որը կտևի մինչև օգոստոսի 15-ը: Հանդիսատեսին կներկայացվեն բազմաժանր հնդկական ֆիլմեր:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18