Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում

12.08.2013

Օգոստոսի 12-ին Տավուշի մարզպետարանում ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն Իջևանի տարածաշրջանի բնակիչների համար: Տարբեր հարցերով մարզպետին էր դիմել ընդհանուր թվով 11 բնակիչ: Քաղաքացիների գերակշիռ մասը՝ 7 հոգի, մարզպետին էին դիմել աշխատանքի հարցով, 2 քաղաքացի՝ երեխայի ուսման հետ կապված խնդրով: Մեկ քաղաքացի դիմել էր ֆինանսական օգնության խնդրանքով, մեկ քաղաքացի էլ՝ այլ հարցով: Դրամական հարցով դիմումին տրվեց դրական լուծում: Մնացած դիմումների վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
Մարզպետարանի աշխատակազմի կողմից հաշվառված դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03