Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Գյուղատնտեսության նախարարի այցը Տավուշի մարզ

30.07.2013

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը <<Սպայկա>> ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ: Մարզպետարանում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ համատեղ անցկացված խորհրդակցությունում քննարկվեց գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էին մարզի վերամշակող կազմակերպությունների և կոոպերատիվների ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ: 2013 թվականի գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը: Նշվեց, որ վերամշակող ձեռնարկությունների կողմից մարզից մթերվել է 275 տոննա պտուղ և հատապտուղ: Արճիս համայնքում 4.5 հա-ի վրա հիմնվել են դեղձի և նեկտարիտինի այգիներ, աշնանը նախատեսվում է ևս 3.8 հա այգիների հիմնում Պտղավան համայնքում: Նոր այգիների հիմնման նպատակով համայնքներում կատարվում են հողերի հատկացումների ճշտման աշխատանքներ:
<<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության զարգացման>> ծրագրի շրջանակներում մարզում 2011 թվականից իրականացվում է <<Արոտների կառավարման և անասնապահության զարգացման>> ծրագիրը, որում ընդգրկված կոոպերատիվների կողմից ձեռք է բերվել 10 հատ ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր, 9 հատ հավաքիչ-մամլիչ, 10 հատ տրակտորային խոտհնձիչ, 10 հատ տրակտորային խոտհավաք և 7 հատ գութան: 1 հատ տրակտոր և 2 հատ գութան կներկրվի առաջիկա ամսվա ընթացքում: Աշխատանքներ են տարվում վերոնշյալ ծրագրի շրջանակներում 3 հատ հացահատիկահավաք կոմբայն ձեռք բերելու ուղղությամբ:
Մարզի գյուղատնտեսական տեխիկայի 90 տոկոսից ավելին անցել են ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները, այս առումով մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ մարզի գյուղացիական տնտեսությունները կարիք ունեն ոչ միայն տրակտորների, խոտհնձիչների, այլ նաև կոմբայնների, որի ձեռքբերումը հնարավոր կլինի տրամադրել միայն լիզինգային եղանակով, ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վճարման պայմանով: Գյուղ. նախարարը նշեց, որ պետք է ներկայացնել պահանջարկ, քանի որ համապատասխան աշխատանքներ են տարվում գյուղատնտեսական տեխնիկայի համալրման՝ մասնավորապես ռուսական <<Ռոսագրոլիզինգ>> և բելառուսական <<Պրոմագրոլիզինգ>> ընկերությունների հետ հանրապետություն գյուղատնտեսական տեխնիկա ներկրելու ուղղությամբ: Քննակվեցին մի քանի ծրագրեր, որոնցից մեկն էլ դեղձ արտադրողների միության ստեղծումն է, որի շնորհիվ արտադրողն ու մթերողը կաշխատեն իրավական դաշտում:
Այցի հիմնական նպատակը դեղձի մթերման, արտահանման ու իրացման հետ կապված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալն էր:
Նախարարը նշեց, որ պետության գերխնդիրը մթերումն է, պետությունը հանդես է գալիս միջնորդի դերում և ամեն ինչ արվում է գյուղացուն աջակցելու համար:
Մարզպետի ուղեկցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղավ Դեբեդավան համայնքում, որտեղ համայնքի 10 հա այգիներից <<Սպայկա>> ընկերությունը վաղ առավոտից սկսել էր դեղձի ընդունման աշխատանքները: Արտահանման ծավալներն անցյալ տարվա 100 տոննայի դիմաց այս տարի կհասցվի մինչև 500 տոննայի` կիլոգրամը 125 դրամ արժեքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05